Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե դեմ է՝ լիբիական ընդդիմությանը զինելու գաղափարին, քանի որ դա հող կնախապատրաստի ահաբեկչության համար։

Թուրքական NTV-ի փոխանցմամբ՝   այցով Լոնդոնում գտնվող Թուրքիայի վարչապետը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնին, ում հետ ավելի ուշ մասնակցել է մամուլի ասուլիսի։

«ՆԱՏՕ-ն Լիբիայում շատ կարեւոր քննություն է հանձնում։ Թող Լիբիայում տեղի ունեցող միջամտությունը չնմանվի Աֆղանստանին։ Մեր նպատակն է, որ Լիբիայում շատ շուտ խաղաղություն հաստատվի եւ տիրի իրավունքն ու ազատությունը»,-ասել է Էրդողանը։

Դեւիդ Քեմերոնը չի համաձայնել Էրդողանի տեսակետի հետ՝ նշելով, թե ինքը անհրաժեշտ է համարում զենքով օգնել Լիբիայի ընդդիմությանը։