Բրիտանական կառավարությունը կարծում է, թե Մուամար Քադաֆիի 10 ազդեցիկ կողմնակիցներ կարող են առաջիկայում փախչել արտերկիր, հայտնում է Independent-ը:

Թերթի տվյալներով, բրիտանական իշխանությունները կապ են պահպանում այդ պաշտոնյաների հետ:

Նշենք, որ նախօրեին Լիբիայից փախել էր արտգործնախարար Մուսա Կուսան, նա ժամանել էր Լոնդոն եւ հայտարարել, թե խզում է կապերը Քադաֆիի ռեժիմի հետ:

Որոշ տվյալներով, փախստականը ժամանել էր Թունիս մասնավոր օդանավով, ապա նրան վերցրել էր բրիտանական ռազմական օդանավը:

ԱՄՆ իշխանությունները ողջունել են Մուսսա Կուսայի փախուստը: