ՀՅ Դաշնակցության պատվիրակությունը, Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի գլխավորությամբ, հանդիպել է Լիբանանի Հանրապետության տեղեկատվության նախարար Ժամալ Ժարրանի հետ:

ՀՅԴ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նաեւ հանդիպումներ են եղել Լիբանանի մշակույթի նախարար Մոհամեդ Տաուտի եւ գաղթականների հարցերով պետական նախարար Սալեհ Ղարիբի հետ:

Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ձեռք  են բերվել մի շարք պայմանավորվածություններ: