Ղրղըզստանի նախագահն աշխատանքից հեռացրել է երկրի  գլխավոր դատախազ Կուբաթբեկ Բայբոլովին։ Հեռացման դիմումը Ռոզա Օթունբաեւան ստորագրել է մարտի 30-ին:

Երկրի նախագահի մամուլի քարտուղարի փոխանցմամբ, Բայբոլովը անցած տարվա ապրիլին Կուրմանբեկ Բակիեւի իշխանության տապալման ժամանակ եղել է Օթունբաեւայի զինակիցը: Բայբոլովին աշխատանքից հեռացրել են «բարոյական էթիկական նկատառումներից ելնելով»: Բանն այն է, որ նրա կնոջ` Նուրժամալ Բայբոլովայի բիզնեսը կապ  ունեցել ազգայնացված «Ալֆա Տելեկոմ» ընկերությունից զգալի գումարների դուրս բերելու սկանդալային դատական գործի հետ: