Առաջարկում ենք մինչեւ 5 մարդ մեծացնել փորձագետների թիվն այն խմբակցություններում, որոնցում նրանց թիվը գերազանցում է 14-ը, եւ մինչեւ 4-ն այն խմբակցություններում, որտեղ հաշվարկվում է առնվազն 14 պատգամավոր: Այս մասին ԱԺ նիստում խորհրդարանի կանոնակարգում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ընթացքում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:
Նա, մասնավորապես, հստակեցրեց, որ «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքում, որն ընդունվել է 2016-ի դեկտեմբերին, ասվում է, որ մինչեւ 14 անդամ ունեցող խորհրդարանական խմբակցությունները կարող են ունենալ 3 փորձագետ, իսկ 14 անդամ ունեցող խմբակցությունները՝ մինչեւ 4 փորձագետ:
«Գաղտնիք չէ, որ մենք եւ հատկապես մեր փորձագետները մեծ քանակությամբ օրենսդրական նախաձեռնություններ ենք վերլուծում եւ քննարկում: Հիմնականում դա անդրադառնում է աշխատանքի որակի վրա: Այդ պատճառով մենք ցանկանում ենք նվազեցնել բեռը՝ հավելյալ փորձագետներ ներգրավելու հաշվին, ինչը նաեւ դրական անդրադարձ կունենա անցկացվող վերալուծությունների որակի վրա»,- ասաց Աբովյանը:
Պատգամավորը նկատեց, որ փորձագետները ոչ միայն քննարկում են առաջարկվող օրինագծերը, այլ նաեւ օգնում են դրանց կազման գործընթացին:
Խորհրդարանականն ակնկալում է, որ տվյալ օրինագիծը կբարձրացնի ԱԺ խմբակցությունների աշխատանքի արդյունավետությունը, խմբակցություններին թույլ կտա իրենց աշխատանքում նոր մասնագետների ներգրավել՝ ընդհանուր առմամբ խորհրդարանական աշխատանքի որակի բարձրացման համար:





























