Թբիլիսիի քաղաքային դատարանը ապրիլի 1-ին մեղադրական վճիռ է կայացրել իսրայելցի գործարարներ Ռոնի Ֆուքսի եւ Զաեւ Ֆրենկելի նկատմամբ՝ նրանց մեղավոր ճանաչելով պաշտոնատար անձին կաշառք տալու մեջ, հայտնում է «Նովոստի Գրուզիան»։

Դատարանը Ռոնի ֆուքսին դատապարտել է 7 տարվա ազատազրկման եւ 500 հազար լարի (295 հազար դոլար) տուգանքի, իսկ Զաեւ Ֆրենկելին՝ 6,5 տարվա ազատազրկման եւ 100 հազար դոլար լարիի (60 հազար դոլար)։

Վրացական օրենքով, գործարարների փաստաբանները կարող են մեկ ամսվա ընթացքում բողոքարկել են դատավճիռը, ինչպես նաեւ կարող են ներման խնդրանքով դիմել նախագահին՝ դատավճռի հրապարակումից անմիջապես հետո։

Գործարարներ Ռոնի Ֆուքսը եւ Զաեւ Ֆրենկելը Բաթումիում ձերբակալվել էին 2010 թվականի հոկտեմբերի 14-ին՝ նրանց մեղադրելով Վրաստանի ֆինանսների փոխնախարար Ավթանդիլ Խարաիձեին 7 մլն դոլար կաշառք տալու համար։