ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը Ստեփանակերտում ներկա է եղել «ԿՈՄԻՏԱՍ» միջազգային գիտաժողով-փառատոնի շրջանակում Արցախի Հանրապետությունում կազմակերպված միջոցառումներին:
Վարդապետի 150-ամյակին նվիրված արցախյան միջոցառումների մեկնարկը տրվել է Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում՝ Երեւանի պետական կամերային երգչախմբի կատարումներով:
Ծրագրում ընդգրկված է նաեւ «ԳԵՂԱՐԴ» երգեցիկ խմբի հոգեւոր երաժշտության համերգը Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու Մայր Տաճարում, ինչպես նաեւ խմբերգային երաժշտության երեկո՝ Հայաստանից մեկնած երգչախմբերի կատարումներով:



























