Շիրակի մարզի հաշմանդամները կարծում են, որ հասարակությանն իրենց լիարժեք ինտեգրման համար աշխատանք ու զբաղվածություն է պետք:

«Գիտեք որքան դժվար է, բազմիցս դիմել եմ, ուր ասես գնացել եմ, ինձ ջերմ չեն ընդունել , աշխատանք չեմ կարողացել գտնել,մերժում եմ ստացել: Այսօր սակայն, արդեն աշխատում եմ եւ ես եմ ընդունում շահառուների»,-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է  Հաշմանդամների մասնագիտական կողմնորոշման ու աշխատանքային վերականգնողական կենտրոնի ավագ սոցիոլոգ Սուսաննա Մարանջյանն ու հավելել. «Նպատակը մեկն էր , ուզում էի աշխատանք գտնել որ ապացուցեի, որ հաշմանդամն էլ լիարժեք մարդ է, աշխատել-արարելու իրավունք ունի»:

«Շիրակի մարզում շուրջ 700 հաշմանդամ կա, նրանց մեծ մասը զբաղվածության խնդիր ունի: Գործատուների հետ համագործակցության արդյունքում 8 հաշմանդամ տեղավորել ենք աշխատանքի: Պետության նոր քաղաքականության շնորհիվ վերջապես կարողացանք գոնե այդ 8-ի զբաղվածությունն ապահովել: Այն գործատուները, որոնք հաշմանդամ են ընդունում աշխատանքի, խրախուսվում են: Հաշմանդամի աշխատավարձի 50 տոկոսը փոխհատուցում է պետությունը»,- ասել է նա: