Ուսուցչի օրվան նվիրված տոնական միջոցառման ընթացքում հայտնի են դարձել Երեւանի տարվա լավագույն տնօրենը, ուսուցիչն ու դաստիարակը: 2019-2020 ուսումնական տարվա արդյունքներով «Երեւան քաղաքի տարվա լավագույն տնօրեն» անվանակարգում մրցանակի է արժանացել Երեւանի հ.181 հիմնական դպրոցի տնօրեն Լիլիթ Արեյանը, «Երեւան քաղաքի տարվա լավագույն ուսուցիչ» անվանակարգում՝ հ.186 հիմնական դպրոցի կենսաբանության ուսուցիչ Գայանե Բուլդոյանը, իսկ «Երեւան քաղաքի տարվա լավագույն դաստիարակ» անվանակարգում էլ՝ հ.33 մանկապարտեզի դաստիարակ Աննման Մելքոնյանը:

Ուսուցչի օրվա առթիվ, կրթության բնագավառում ներդրած նշանակալի ավանդի եւ ակնառու հաջողությունների համար, ոլորտի մի շարք աշխատակիցներ էլ պարգեւատրվել են Երեւանի քաղաքապետի պատվոգրերով: Պարգեւները մանկավարժներին են հանձնել քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետն ու Երեւանի ավագանու անդամները:

Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում կազմակերպված տոնական միջոցառումն ամփոփվել է թատերական ներկայացմամբ: