Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը  հաստատել է, որ Իսրայելի նախագահին հրավիրել է Թուրքիա։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահը հայտնել է, թե ինքը հրավերք է ուղարկել Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսին` մասնակցելու Ստամբուլում ՄԱԿ-ի հովանու ներքո  կազմակերպված  կոնֆերանսին, սակայն պատասխան դեռ չի ստացել։

Նշենք, որ սա առաջին նման պաշտոնական դիմումն է Իսրայելի  ղեկավարին, «Ազատության նավատորմի» հետ կապված միջադեպից հետո, երբ իսրայելցի զինվորականների գործողությունների արդյունքում 10 թուրք քաղաքացիներ էին սպանվել։