Նյու Յորքի Բրուքլին շրջանում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետեւանքով մահացել է 4 մարդ, երեքը՝ վիրավորվել, հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով Նյու Յորքի ոստիկանությանը:

Քաղաքի ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնել են, որ հրաձգության մասին ահազանգը ստացել են տեղական ժամանակով 07:00-ին:

Չորս տղամարդ մահացել է տեղում, մեկ կին եւ երկու տղամարդ թեթեւ վիրավորումներ են ստացել:

Տեղի ունեցածի փաստով դեռեւս ոչ մեկը չի կալանավորվել: Ոստիկանությունից խոստացել են տալ ավելի ծավալուն տեղեկություններ: