ԱՄՆ-ում տղամարդը կալանավորվել է Նյու Հեմփշիրում եկեղեցու մոտ կրակ բացելու համար, տեղեկացնում է CNN-ը։

Ոստիկանությունը հայտնել է, որ հրաձգության հետեւանքով վիրավորվել է առնվազն մեկ մարդ։

Պենտեկոստեի եկեղեցու մոտ հանցագործության մասին ահազանգը ստացվել է տեղական ժամանակով 10։00-ին։

Տեղի ոստիկանության ղեկավար Ջոզեֆ Ռորոքը հայտնել է, որ դժվարանում է ասել վիրավորների ստույգ թիվը։ Նա նաեւ չի նշել կասկածյալի անունը եւ հանցագործության հնարավոր դրդապատճառները։

Հիլսբորո մարզի իրավաբան Մայքլ Քոնլոնը տեղեկացրել է, որ հրաձգության հետեւանքով զոհեր չկան։