ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 3-ին այցելել է Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղ, որտեղ հանդիպում է ունեցել համայնքի ներկայացուցիչների հետ եւ քննարկել առկա խնդիրները: Նա ընդգծել է այս գյուղի զարգացման անհրաժեշտությունը` եւ սահմանամերձ գոտու զարգացման, եւ հանրապետությունից դուրս գտնվող արցախցիների հայրենադարձության խթանման տեսանկյունից:
ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Բակո Սահակյանը եղել է նաեւ Մատաղիս բնակավայրում եւ Թրղե գետի վրա կառուցվող ՀԷԿ-երի շինհրապարակներում եւ ծանոթացել կատարվող աշխատանքների ընթացքին: Բակո Սահակյանը կարեւորել է այդ օբյեկտների նշանակությունը երկրի կյանքում` որպես Արցախի էներգետիկ անվտանգության կարեւոր բաղադրամաս:
Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին` աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:
Այցի ընթացքում Նախագահին ուղեկցել են վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:





























