4 ամիս առաջ ստեղծված «Հայոց արարման հավաք» հասարակական կազմակերպությունը սկսում է «Կոնսոլիդացիա պլյուս մեկ» շարժումը։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 16-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀԿ-ի հիմնադիրներից Վարդան Այվազյանը։
Նրա խոսքով՝ շարժման նպատակն է մերժել Հայաստանի հասարարական եւ քաղաքական կյանքում տիրող կեղծ օրակարգը. «Կեղծ օրակարգի մեջ մտնում է բոլոր ոլորտներում համազգային խնդիրների խեղաթյուրումը, հասարակության բեւեռացումը, ատելության մթնոլորտը, պետական ինստիտուտների արժեզրկումը, արտաքին քաղաքական մարտահրավերների ոչ ճիշտ գիտակցումը, իրավունքի եւ պետության, արդարության եւ արդարադատության էության տարաբնույթ ընկալումն ու մեկնաբանումը, ժողովրդավարություն երեւույթի աղավաղումն ու նենգափոխումը, համամարդկային արժեքների եւ մարդակային գոյի իմաստազրկումը»։
Շարժումը, Այվազյանի փոխանցմամբ, միտված կլինի մեր երկրում համալիր հասարական գործընթացի առողջացմանը, որը կիրականացվի հետեւյալ մի շարք առաջնահերթ միջոցառումների միջոցով՝
1. Պետականության որակականությանն ուղղված սահմանադրական փոփոխությունների մշակման միջոցառումների նախաձեռնություն,
2. Հասարակության ինքնագիտակցության մակարդակի բարձրացմանն ուղղված համալիր ազգային ծարգրի մշակման աջակցություն եւ իրականացում,
3. Քաղաքական եւ հասարակական դաշտում գործող սուբյեկտների հետ կոնսուլտացիաների նախաձեռնում,
4. Ատելության խոսքը, հակաքարոզչությունը բացառող օրենսդրական ակտերի մշակում։
Վարդան Այվազյանի խոսքով՝ նպատակ ունեն համերաշխության հասնել և պլյուս մեկ նկատի ունեն Հայ առաքելական եկեղեցուն, որ կոնսոլիդացիան տեղի ունեն ՀԱԵ հովանու ներքո։




























