Հոկտեմբերի 15-ին, ժամը 21.15-ին, ոստիկանություն է զանգահարել Օդանավակայանի փողոցի բնակիչ 54-ամյա մի տղամարդ եւ հայտնել, որ իր որդուն դանակահարել են:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ժամը 22.50-ին հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի պատռած վերքով բուժօգնության է տեղափոխվել 16-ամյա մի պատանի: Նա հայտնել է, որ վնասվածքը ստացել է բակում ընկնելու հետեւանքով:

Շենգավիթի բաժնի եւ Չարբախի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տանը վիճաբանության ժամանակ հայրն է դանակով հարվածել որդուն:

Որդին հրաժարվել է հաղորդում տալուց:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր: