Երեւանի պետական հենակետային բժշկական քոլեջի ուսանողների ինքնազգացողության վատացումը փուչիկի պայթյունի հետեւանքով չի եղել։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 17-ին, NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ-ի լրատվության ծառայությունից։

Լրատվության ծառայությունից նշեցին, որ մինչեւ մարտական հաշվարկի մեկնումը, լսարանն արդեն օդափոխված է եղել։

Նշենք, որ ոստիկանությունում ժամը 10։52-ին ահազանգ է ստացվել, որ Կորյունի 10 հասցեում գտնվող Երեւանի պետական հենակետային բժշկական քոլեջի ուսանողները պայթեցրել են փուչիկ, ինչի հետեւանքով մարդկանց ինքնազգացողությունը վատացել է։ Մեկնել է օպերատիվ խումբ, մեկ անձ թունավորումով տեղափոխվել է հիվանդանոց։ Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։