Աֆրիկայում փղի եւ կոկորդիլոսի միջեւ կատաղի մարտն ավարտվել է երկու կենդանիների մահով, հաղորդում է Fox News-ը:

Սարսափելի տեսարանի ականատեսներին շոկի է ենթարկել այն, որ մահացող փիղն ընկել է կոկորդիլոսի վրա՝ ճզմելով սողունին:

Դեպքը տեղի է ունեցել Զամբիայի Հարավային Լուանգվա ազգային պարկում:

Սոցցանցում հրապարակվել են մահացած կենդանիների լուսանկարները:  Գրառման հեղինակը տարօրինակ է համարել փղի եւ կոկորդիլոսի բախումը՝ նշելով, որ ազգային պարկի ղեկավարությունը տեղի ունեցածի մեջ մարդկային միջամտության նշաններ չի հայտնաբերել: