Սեուլում ոստիկանությունը ձերբակալել է ԱՄՆ դեսպանի նստավայր ներխուժած 19 ուսանողի, հաղորդում է Reuters-ը:
Այդպիսով ուսանողներն իրենց բողոքն են հայտնել երկրում ամերիկյան զորքերի ներկայության դեմ:
Խումբը, որը ներկայացել է որպես համալսարանների պրոգրեսիվ ուսանողներ, լուսանկարներ է հրապարակել Facebook-ում, որոնցում երեւում է՝ ինչպես է մի քանի ուսանող մագլցում դեսպանատան պատի վրայով: Նրանք նաեւ դեսպանին ուղղված գրություն են պարզել, որում ասվում է. «Լքեք այս հողը, Հարիս»:
«Դադարեցրեք մեր նեքին գործերին միջամտությունը, հեռացեք, մեզ պետք չեն ամերիկյան զորքերը»,- բղավել են ուսանողները:
Նշվում է, որ դա դեսպանատան տարածք վերջին 14 ամսվա ընթացքում երկրորդ անօրինական ներթափանցման դեպքն է:
Հարավային Կորեայի ԱԳՆ-ը խնդրել է մեծացնել ԱՄՆ դեսպանատան եւ դեսպանի նստավայրի անվտանգությունը



























