Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հոկտեմբերի 22-ին՝ ժամը 13:40-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Լենինգրադյան փողոցի թիվ 40 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ ննջասենյակի մահճակալին հայտնաբերել Լյուսի Խ.-ի (ծնված 1925 թ.) դին: