Հայաստանի ԱԻՆ-ում, հոկտեմբերի 23-ին, ժամը 16:24-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Արեւիկ գյուղում՝ հուշարձանի մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:42-ին, մարվել՝ 16:48-ին:

Այրվել է մոտ 1000 քմ խոտածածկույթ: