Հոկտեմբերի 23-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21013» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւան-Մեղրի ճանապարհի 122,7-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 1974 թ. ծնված Զարուհի Մնացականյանին:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է:

Կատարվում է քննություն: