Հոկտեմբերի 15-ին մի քաղաքացի ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում էր տվել, որ վերջին մեկ ամսվա ընթացքում Քաղսի համայնքի տարածքից գողացել են իրեն պատկանող 60 տոննա տարողությամբ երկաթե ցիստեռնը:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է կասկածվողի ինքնությունը, իսկ բացատրական աշխատանքի արդյունքում Երեւանի բնակիչ 46-ամյա տղամարդը ներկայացել է բաժին եւ տվել բացատրություն:

Նախապատրաստվում են նյութեր: