Երեւանում, այսօր՝ հոկտեմբերի 24-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել. ժամը 11:50-ի սահմաններում Գորիս քաղաքի բնակիչ, 25-ամյա Գեւորգ Ղ.-ն իր վարած BMW մակնիշի 36 FV 890 համարանիշի ավտոմեքենայով Թոթովենցի փողոցի նրբանցքում՝ թիվ 135 դպրոցի հարեւանությամբ, վրաերթի է ենթարկել հետիոտն Ռուբեն Ղ.-ին:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ որոշ ժամանակ անց գիտակցության չգալով՝ մահացել է:
Փաստի առթիվ Վ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երեւանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Ոստիկանությունը պարզում է վարորդի եւ մահացածի ամբողջական տվյալները:





























