Տավուշի մարզում, այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 10:25-ի սահմաններում Տավուշի մարզի Զորական գյուղի վարչական տարածքում բախվել են Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղի բնակիչ, 30-ամյա Մուշեղ Հայրապետյանի վարած Nissan մակնիշի 018 VP 18 համարանիշնի եւ Երեւան քաղաքի բնակիչ, 57-ամյա Պետիկ Պետրոսյանի վարած Opel մակնիշի 35 PD 552 համարանիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետեւանքով Opel-ի վարորդ Պ. Պետրոսյանը, նրա ուղեւոր, 25-ամյա Գագիկ Պետրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն:

Մեքենաները տեղափոխվել են ոստիկանության Նոյեմբերյանի հատուկ պահպանվող տարածք: Աղբյուրի տեղեկություններով՝ Opel-ի վարորդն ու ուղեւորը հայր եւ որդի են, իսկ Nissan-ի վարորդը աշխատում է ճանապարհաշինարարական «Կապավոր» ՍՊԸ-ում՝որպես աշղեկ: