Մասիս քաղաքի Կենտրոնական հրապարակ 55 հասցեում, ժամանակակից ոճով վերանորոգված նոր տարածքում, արդեն գործում է «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ հասցեափոխված «Մասիս» մասնաճյուղը:

«Մասիս» մասնաճյուղի նոր տարածքն ապահովված է բարձրակարգ սպասարկման եւ բանկային այլ ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ ժամանակակից սարքավորումներով:

Մասնաճյուղի հանդիսավոր վերաբացման արարողությանը հրավիրված էին պաշտոնատար անձինք Արարատի մարզից, բարձրաստիճան հյուրեր եւ հաճախորդներ:

Միջոցառման ընթացքում ներկայացվեց առավել հարմար սպասարկման համար անհրաժեշտ բոլոր միջոցներով հագեցած մասնաճյուղը՝ այստեղ հաշվի են առնվել ոչ միայն ժամանակակից ստանդարտների բոլոր պահանջները, այլեւ հաճախորդների ցանկությունները: Առկա է հերթերի էլեկտրոնային կառավարման համակարգ, հարմարավետ սպասասրահ եւ հաճախորդներին ուղղորդող աշխատակից:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ շարունակելու է մասնաճյուղերի արդիականացման գործընթացն ու հաճախորդներին նորարարական մոտեցումներով ներկայանալու իր քաղաքականությունը:

Շուրջ 30 տարի ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ մատուցում է բարձրորակ ծառայություններ՝ ընդլայնելով մասնաճյուղային ցանցը: Բանկի համար առանցքային է մեր երկրի տարբեր մարզերում եւ համայնքներում ապրող քաղաքացիների համար ծառայությունների ամբողջական փաթեթը հասանելի դարձնելը:

Բանկի բարձր վարկանիշը պահպանելու գրավականն է՝ հաճախորդների սպասումները մշտապես գերազանցելու, յուրաքանչյուրին կարեւորելու քաղաքականությունը: