Հոկտեմբերի 24-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 5 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ եւ ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես`

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 4 հա,

Շիրակի մարզի Զույգաղբյուր գյուղին հարակից՝ 50 հա,

Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ 1000 քմ,

Տավուշի մարզի Այգեպար գյուղում՝ 500 քմ, Լուսահովիտ գյուղում՝ 1000 քմ:

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են եւ մարել: