Կոտայքի մարզում, այսօր՝ հոկտեմբերի 25-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 09:00-ի սահմաններում Երեւան-Սեւան ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում բախվել են MIni cooper մակնիշի 06 RF 090 համարանիշի, Nissan Teana մակնիշի 35 VN 694 համարանիշի, Toyota Alphard մակնիշի 01 OT 555 համարանիշի եւ Mercedes մակնիշի 34 TA 659 համարանիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետեւանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան, իսկ Mercedes-ը դուրս է եկել երթեւեկելի գոտուց, բախվել ճանապարհը բաժանող երկաթե արգելապատնեշներին եւ հայտնվել գազոնում:

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: Օպերատիվորեն ժամանել են նաեւ Աբովյանի քաղաքապետարանի ներկայացուցիչները, ովքեր փորձում են վերանորոգել վնասված երկաթե արգելապատնեշները: