Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փաստաբանները քրեական բողոք են ներկայացրել ֆրանսիական Le Point պարբերականի լրագրողների դեմ, թե իբր նրան վիրավորել են։
Ինչպես տեղեկացնում է Anadolu-ն, բողոքը ներկայացվել է թուրքական դատարան գլխավոր խմբագիր Էթիեն Գերնելի եւ լրագրող Ռոմեն Գուբերի դեմ։ Le Point-ի հոդվածի վերնագրում Էրդողանն անանվել է «լիկվիդատոր»՝ Սիրիայի հյուսիս-արեւելք Թուրքիայի ռազմական ներխուժման պատճառով։ Հոդվածում, որը լույս է տեսել թերթի պարբերականի էջում, նաեւ գրված է. «էթնիկ զտումները Էրդողանի մեթոդն են»։
Նախագահին վիրավորելը Թուրքիայում հանցագործություն է համարվում։ Էրդողանը հազարավոր բողոքներ է ներկայացրել լրագրողների, քաղաքական գործիչների, ուսանողների եւ այլ անձանց դեմ այն մեկնաբանությունների պատճառով, որոնք վիրավորական է համարել։
2016 թվականին Էրդողանը դատի տվեց գերմանացի երգիծաբանին երգիծական բանաստեղծության համար, ինչը հանգեցրեց Գերմանիայի հետ դիվանագիտական լարվածության եւ խոսքի ազատության մասին բանավեճի։




























