Մենք չենք կարողանում դինամիկ բարձրացնել մեր փոխհարաբերությունները Ռուսաստանի հետ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 25-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց նախկին հետախույզ, ռազմագետ Գևորգ Գրիգորյանը:
Նրա խոսքով, Թուրքիան կարողանում է շատ ակտիվ ջերմ հարաբերություններ ստեղծել մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ, իսկ մենք, լինելով ՀԱՊԿ անդամ երկիր, բոլոր ճանապարհներով ոչնչացնում ենք մեր հարաբերությունները:
«Մենք չունենք բալանսավորված աշխատանք ռուսների հետ, որը կլինի ի շահ մեր պետականության, մեր անվտանգության: Ներքաղաքական տարբեր խնդիրների շուրջ փորձում ենք ծավալվել՝ թողնելով ավելի կարեւոր խնդիրը: Իսկ մեր ավելի կարեւոր խնդիրն այն է, որ Ռուսաստանը գերտերությունը լինելով բացահայտ ցույց է տալիս, որ Արեւմուտքի գործոնը շատ թույլ է, որ ինքը կարողանում է ՆԱՏՕ-ի անդամ երկիր Թուրքիային բերել իր դաշտ եւ թելադրել իր մոտեցումները: Իսկ մեր քաղաքական իշխանությունն ավելի է հեռացնում երկիրը ռազմական գործընկերոջ հետ ամուր, կառուցողական կապերից»,-ընդգծեց Գեւորգ Գրիգորյանը:





























