Մեծ Բրիտանիայում 39 չինացի ներգաղթյալի մահվանը մասնակից լինելու կասկածանքով 2 մարդ է ձերբակալվել՝ տղամարդ եւ կին: Նրանց մեղադրում են չկանխամտածված սպանության եւ մարդկանց առեւտրին մասնակից լինելու մեջ, հաղորդում է BBC-ը:
Էսսեքս կոմսության ոստիկանության տվյալներով՝ կասկածյալները 38 տարեկան են, բնակվում են Չեշիր կոմսությունում:
Ավելի վաղ բեռնատարի մեջ 39 դի էր հայտնաբերվել: Բեռնատարի վարորդը տեղում չէր եղել, սակայն ավելի ուշ ձերբակալվել էր սպանության կասկածանով: Նա 25-ամյա իռլանդացի Մո Ռոբինսոնն է:
Զոհերի թվում են 31 տղամարդ (նրանցից մեկը՝ անչափահաս) եւ 8 կին:
Բրիտանական ոստիկանության հաղորդմամբ՝ բոլոր նրանք Չինաստանի քաղաքացիներ են, սակայն Չինաստանի ԱԳՆ-ն այդ տեղեկությունը չի հաստատել:





























