Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին:

Նիստի ընթացքում քննարկվել են ԱՊՀ շրջանակներում տնտեսական փոխգործակցության արդիական հարցերը:

Խորհրդի նիստի մասնակիցները մտքեր են փոխանակել հասարակության թվային զարգացման ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության վերաբերյալ հայեցակարգի եւ միջոցառումների ծրագրի, ԱՊՀ մասնակից պետությունների տեղեկատվական անվտանգության ապահովման ռազմավարության շուրջ:

Նիստի արդյունքներով ստորագրվել են ԱՊՀ տարածքում համագործակցության վերաբերյալ մեկ տասնյակից ավել փաստաթղթեր:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նիստի ընթացքում հանդես է եկել ելույթով: