«Անի» ԲԲԸ-ն այսօր տուգանվել է Հանրային ծառությունները կարգավորող հանձնաժողովի կողմից։ «Անի» ԲԲԸ սեփականատեր Մեսրոպ Մանուկյանը այսօր՝ հոկտեմբերի 25-ին լրագրողների հետ զրույցում դա որակեց՝ քաղաքական հետապնդում։

«Սա ոչ ավելին է՝ քան քաղաքական հետապնդում իմ եւ իմ ընտանիքի նկատմամբ: Այն պաթոսը, որ հանրային շահ ենք պաշտպանում, դա փուչիկ է, որը փչել է Հանրային ծառությունները կարգավորող հանձնաժողովը, մտել է մեջը ու դուրս չի գալիս: Մի պարագայում ոտնահարում է սպառողի շահը, մյուս պարագայում փորձում է հիմնավորել, որ սպառողի շահ կա: ՀԾԿՀ-ն թքած ունի 4 հիմնավոր կետերի վրա, որոնք որ մենք ներկայացրել ենք, որ իրենց վարչական վարույթը իրավաչափ չի»,- ասաց Մանուկյանը։

Սեփականատիրոջ խոսքով՝ վարչարարությունն ամբողջությամբ խախտել ու խեղաթյուրել են. «Կառավարությանը դիմել էինք, որ այդ ամբողջ ջրանցքը տան անտրամաբանական է, որ 6 կիլոմետրը տրամադրեին մեզ եւ մի պատվարի, որը 37 մետր է, 21 մետրը տային մեզ, 16-ը չտային։ Իրենք էլ որպես այդպիսի չկարողացան հիմնավորել սեփականության վկայական գրանցված է այլ հիմնարկության Թքած են ունեցել այն հանգամանքի վրա, որ մենք դիմել ենք համապատասխան մարմնի, որպեսզի ճանաչեն մեր սեփականության իրավունքը հետին թվով։ Գործ ունենք մի հանձնաժողովի հետ, որը հայտնի էր ինչ-որ կոռուպցիոն սկանդալներով կապված «Վեոլա» ջրի հետ»։