Կանադական հրշեջները վերահաս մահից փրկել են երկնաքերի լուսամուտների երկու լվացողներին, հայտնում է Fox News-ը։

Միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ ցերեկը՝ Էդմոնտոն քաղաքում։ Բանվորները լվանալիս են եղել լուսամուտները, երբ հանկարծ բարձրացած ուժեղ քամին հեռացրել է հարթակը, որի վրա նրանք կանգնած են եղել։ Տղամարդիկ, կախվելով հարթակից, հրաշքով են փրկվել։

Դեպքի վայր ժամանած փրկարարները հարթակից իջեցրել են լուսամուտ լվացողներին։