Անօթեւանը, որը մեղավոր է ճանաչվել հրկիզման հետեւանքով ամերիկյան Մինեսոտա նահանգում 117-ամյա սինագոգի ոչնչացման մեջ, դատապարտվել է 3 ամսվա ազատազրկման եւ 192 ժամվա հասարակական աշխատանքի, հայտնում է Associated Press-ը։

36-ամյա Մեթյու Էմիոտը ուրբաթ օրն իրեն մեղավոր է ճանաչել սինագոգի հրկիզման մեջ։ Բացի այդ, մեղադրյալի պատժաժամկետից հանել են 36 օր, որը նա արդեն ճաղերի հետեւում է անցկացրել։

Հրդեհը, որն ավերել է Դուլութլում գտնվող «Ադաս Իսրայել» սինագոգը, տեղի է ունեցել սեպտեմբերի 9-ին։ Ոստիկանությունում հայտնել են, որ Էմիոտը կրակայրիչի օգնությամբ շենքի մոտ հրդեհ է առաջացրել։ Ավելի ուշ նա հայտարարել է, որ փորձել է հրդեհը թքի միջոցով մարել, սակայն հեռացել է՝ տեսնելով, որ իր ջանքերը հաջողությամբ չեն պսակվում։

Ոստիկանությունը չի համարում, որ այս հանցագործությունը ատելության հողի վրա է կատարվել։