Ուղեւորները, որոնք վարչական պատասխանատվության են ենթարկվել ինքնաթիռում անվայելուչ պահվածքի համար, դատարանի որոշմամբ կարող են ներառվել «արկածախնդիրների սեւ ցուցակում»։ Այս մասին հայտնել է «Ռոսիա» ավիաընկերության ներկայացուցիչ Սերգեյ Ստարիկովը, տեղեկացնում է Lenta.ru-ն։

Նրա խոսքերով, այս գործընթացը, որը կարող է մոտ մեկ ամիս տեւել, պետք է իրավապահ մարմինները նախաձեռնեն։ Նման ցուցակի մեջ հայտնված ուղեւորները մեկ տարվա ընթացքում չեն կարող ավիատոմս գնել, կամ կարգելվի նրանց մուտքը ինքնաթիռ, եթե անգամ տոմս ունենան։

«Մենք, բնականաբար, կողմ ենք տարբեր տեսակի ոչ ադեկվատ վարքագծի համար պատիժների խստացմանը, արկածախնդիրների պատիժների»,- պարզաբանել է Ստարիկովը։ Նա ընդգծել է, որ «Մոսկվա-Վլադիվոստոկ» չվերթի միջադեպի նման դեպքեր «ծայրահեղ հազվադեպ են լինում»։

Շաբաթ օրը հայտնի էր դարձել, որ իրավապահ մարմինների ներկայացուցիչները հերթապահ մաս են ուղեկցել Վլադիվոստոկի 43-ամյա բնակչուհու եւ Նախոդկայի 41-ամյա բնակչի, որոնց վերաբերյալ բողոք է ստացվել, թե նրանք ինքնաթիռում հարբած վիճակում անբարո գործողություններ են կատարել։

Նշվում է, որ կարգազանցների մասին արձանագրություններ են կազմվել։ Նրանց կարող է 15-օրյա վարչական կալանք սպառնալ։