ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Սիրիայում ամերիկյան զորքերի հատուկ գործողությունների ժամանակ սպանվել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքրա ալ-Բաղդադիի երկու տիկնայք:
Նրա խոսքով՝ տիկնայք կրում էին մահապարտների գոտիներ, որոնք չէին պայթեցվել:
ԱՄՆ-ի նախագահը հավելել է, որ գործողությունների վայրից դուրս են բերվել 11 երեխաներ, որոնք ողջ են: Բացի այդ, ամերիկյան զորքերին հանձնվել է մի քանի մարդ:
Թրամփը հավելել է, որ հատուկ գործողությունների իրականացման վայրում եղել է ավելի շատ զոհ, քան ողջ մնացած մարդ:




























