Մոզամբիկի գործող նախագահ Ֆիլիպե Նյուսին, որը իշխող «Ֆրելիմո» կուսակցության առաջնորդն է, հաղթել է նախագահական ընտրությունների ժամանակ՝ հավաքելով ընտրողների ձայների 73 տոկոսը, հաղորդում է Reuters-ը՝ հղում կատարելով երկրի ազգային ընտրահանձնաժողովի ներկայացրած քվեարկության արդյունքներին:

Ընտրահանձնաժողովի նախագահ Աբդուլ Քարիմոյի հավաստմամբ՝ հիմնական ընդդիմադիր կուսակցության եւ «Ռենամո» նախկին պարտիզանական շարժման թեկնածու Օսուֆո Մոմադեն հավաքել է 21.88 տոկոս ձայն:

Ինչպես նշում է գործակալությունը, նախագահի պաշտոնում երկրորդ ժամկետի ընթացքում Նյուսիի հիմնական խնդիրներից կդառնան վերահսկողությունը նավթային բումի նկատմամբ, որը հրահրվել է այնպիսի նավթային հսկաների կողմից, ինչպիսիք են Exxon Mobil Corp-ը եւ Total-ը, իսլամիստների դեմ պայքարն ու խաղաղ համաձայնագրի իրագործումը, որը ստորագրվել էր երկու ամիս առաջ: