Հայաստանի ԱԻՆ-ում հկտեմբերի 27-ին, ժամը 23:26-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Վայոց ձորի մարզի Ռինդ գյուղի ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Չիվա-Ռինդ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ 23-ամյա Վորոնցով Կ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից (մոտ 4 մ) եւ կողաշրջվել:

Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը վարորդը եւ ուղեւորը՝ Արթուր Կ.-ն (21-ամյա), դուրս են բերվել ավտոմեքենայից քաղաքացիների ուժերով:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ուղղել ավտոմեքենան ու շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել վարորդին եւ ուղեւորին: Տուժածները հոսպիտալացվել են Եղեգնաձորի ԲԿ: