Ալմաթիի Ազգային անվտանգության կոմիտեի (ԱԱԿ) դեպարտամենտը կանխել է սինթետիկ թմրամիջոցների արտադրության ընդհատակյա լաբորատորիայի գործունեությունը, հայտնել է Կոմիտեի մամուլի ծառայությունը:
«Լաբորատորիայի շենքում առգրավվել է մոտ 2 կգ սինթետիկ թմրամիջոց (համարժեք է մոտ 2 հազար մեկանգամյա դեղաչափի) եւ 526 լիտր պրեկուրսոր, որոնք ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության»,- նշված է ԱԱԿ հաղորդագրության մեջ:
Գործողության ժամանակ նաեւ ձերբակալվել է քաղաքի մի բնակիչ, որը կազմակերպել է լաբորատորիայի աշխատանքը:
Հարուցվել է քրեական գործ, կատարվում է քննություն:



























