Կանադայի Մանիտոբա նահանգում ոչ մեծ օդանավի լիճն ընկնելու հետեւանքով 3 մարդ անհետ կորել է, հայտնում է CTV հեռուստաալիքը:
Պատահարը տեղի է ունեցել նահանգի մայրաքաղաք Վիննիպեգից 280 կմ հյուսիս-արեւելք: Ականատեսների վկայությամբ՝ օդանավը հարվածել է ծառին, որից հետո ընկել ջուրը: Օդանավում եղել է 3 մարդ:
Փրկարարներն օդանավի բեկորներն արդեն հայտնաբերել են: Ընթանում են օդանավում եղած մարդկանց որոնումները: Որոնումներին ներգրավված են ջրասուզորդներ:



























