Կիզիլորդի մարզում փորձել են ուրանի կոնցենտրատ վաճառել: Այս մասին ասվում է Ազգային անվտանգության կոմիետի հաղորդագրության մեջ, հաղորդում է Tengrinews.kz-ը:

Հոկտեմբերի 23-ին կոմիտեի աշխատակիցները կանխել են ավելի քան 240 կգ ուրանի կոնցենտրատի վաճառքը:

Գերատեսչությունում հայտնել են, որ հատուկ գործողությունների արդյունքում ձերբակալվել է հանցավոր խմբի 4 անդամ: Նրանք կասկածվում են Քրեական օրենսգրքի 283-րդ հոդվածի 2-րդ մասով իրավախախտման մեջ («Ռադիոակտիվ նյութերի, ռադիոակտիվ թափոնների եւ միջուկային նյութերի անօրինական շրջանառություն»):

«Միջուկային ֆիզիկայի ինստիտուտի մասնագետների եզրակացության համաձայն՝ առգրավված ուրանի կոնցենտրատը վտանգավոր ռադիոակտիվ նյութ է, որի ճառագայթման մակարդակը գերազանցում է թույլատրելի նորման եւ լուրջ վտանգ ներկայացնում շրջակա միջավայրի եւ բնակչության առողջության համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Քննության տվյալների համաձայն՝ ռադիոակտիվ նյութը գողացել են վանադիումի մշակման ձեռնարկություններից մեկից: Այլ տեղեկություններ չեն հաղորդվում: