Ցանկանում եմ տեղեկացնել ընկերներիս, որ «Լեքս Դոմինուս» փաստաբանական գրասենյակս վերսկսել է իր գործունեությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նախկին փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը։ 

«Զբաղվելու եմ քրեական և վարչական գործերով:

Շնորհակալություն եմ հայտնում ոստիկանության նախկին պետին և Հայաստանի Հանրապետության վարչապետին հետհեղափոխական Հայաստանում հասարակությանը ծառայելու պատվաբեր հնարավորություն ինձ ընձեռելու համար:

Անչափ երախտապարտ եմ նաև ընկերներիս ու բարեկամներիս, ովքեր այս ընթացքում հնչեցրին աջակցության ու դրվատանքի խոսքեր: Բառեր չեմ գտնում նկարագրելու, թե դրանք պետական ծառայողի համար ինչ արժեք ու կարևորություն ունեն...»,-նշել է նա։