Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Քադիրովը մեջբերել է գրող Նիկոլայ Գոգոլին՝ մեկնաբանելով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի մահվան լուրը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Աբու Բաքր ալ-Բաղդադին կրկին սպանվե՞լ է: Մտաբերեցի Տարաս Բուլբայի խոսքերն՝ ուղղված որդուն՝ Անդրիին. «Ես եմ քեզ ծնել, ես էլ կսպանեմ»»,- գրել է նա Telegram-ում՝ հավելելով, որ ալ-Բաղդադիի մահը ոչինչ չի փոխում:

«Բեն Լադենը մահացել է, «Ալ Քաիդա»-ն ողջ է: Կարեւոր է Սիրիան «Իսլամական պետությունից» մաքրելը»,- եզրափակել է նա:

Ենթադրվում է, որ ալ-Բաղդադին սպանվել է Սիրիայում ԱՄՆ-ի հատուկ գործողությունների արդյունքում: Սակայն այդ տեղեկությունը դեռեւս պաշտոնապես չի հաստատվել: