Դժվարանում եմ ասել՝ որքան գումար է հատկացվել փրկարարի ընտանիքին, որը զոհվել է Բազումի լեռներում հրդեհը մարելիս: Այս մասին այսօր ԱԺ-ում 2020-ի պետբյուջեի ծրագրի նախնական քննարկման ժամանակ հայտարարեց ԱԻՆ փոխնախարար Արա Նազարյանը:
Նա նշեց, որ հստակեցումներից հետո միայն կարող է պատասխանել այդ հարցին: Իսկ ինչ վերաբերում է հրդեհներին, Նազարյանի խոսքով, այս տարի 2018-ի համեմատ 77 տոկոս աճ կա:



























