2020-ին Հայաստանում ոստիկանության կառուցվածքային օպտիմալացման շրջանակում պարեկային շարժական ծառայության ստորաբաժանումներ կհայտնվեն: Այս մասին այսօր ԱԺ-ում 2020-ի պետբյուջեի նախագծի նախնական քննարկման ժամանակ հայտարարեց ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը:
Նրա խոսքով՝ նոր ծառայությունը իրավակարգի, սեփականության իրավունքի պահպանման շուրջօրյա վերահսկողություն կիրականացնի, անհրաժեշտության դեպքում կօգնի քաղաքացիներին:
Նա նշեց, որ այն կմեծացնի ոստիկանության աշխատանքի մակարդակը:
Ընդ որում, նա նշեց, որ պարեկային ծառայությունն ընդունելու է ստացված հաղորդումն ու տեսախցիկների հեռարձակումները, օպերատիվ կերպով արձագանքելու է դրանց նորագույն տեխնոլոգիաների, մասնավորապես, GPRS-ի օգնությամբ:
Սարգսյանը նկատեց, որ այն լիովին կփոխարինի ճանապարհային ոստիկանությանն ու տեղամասային տեսուչներին:





























