2020-ին Հայաստանում ծրագրվում է կրճատել նախնական կալանքի խցերի թիվն ու փակել «02» թերթը: Այս մասին այսօր ԱԺ-ում 2020-ի պետբյուջեի նախագծի նախնական քննարկման ժամանակ հայտարարեց ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը:

Նրա խոսքով՝ ծրագրվում է նախնական կալանքի խցերի թվի կրճատում եւ մեկական խցի ստեղծում ոստիկանության յուրաքանչյուր բաժանմունքում՝ միջազգային ստանդարտներին համապատասխան:

Բացի այդ, նրա խոսքով, ոստիկանությունում հայտնվել է գլխավոր քարտուղարի պաշտոն՝ գերատեսչության ղեկավար կազմի աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով:

Միեւնույն ժամանակ, ծրագրվում է կրճատել ՊՈԱԿ-ների, հիմնադրամների թիվն ու հասարակական կառույցների ֆինանսավորումը: Մասնավորապես, կփակվի ոստիկանության «02» պաշտոնական թերթը: