ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ կարող է բացահայտել եւ հրապարակել «Իսլամական պետության» առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի ոչնչացման ռեյդի տեսագրության մի մասը, հաղորդում է Reuters-ը:
Ենթադրվում է, որ տեսանյութը պարունակում է աէրոլուսանկարներ: «Մենք մտածում ենք այդ ուղղությամբ»,- ասել է նա լրագրողների հետ զրույցում՝ հավելելով, որ կարող են հրապարակվել տեսանյութի որոշ հատվածներ:
Նախօրեին Թրամփը մանրամասն նկարագրել է ռեյդն՝ ասելով, որ ԱՄՆ հատուկ գործողությունների ընթացքում ալ-Բաղդադին գործի է դրել մահապարտի գոտին: Նա նշել է, որ դեպքի վայրում անցկացված ԴՆԹ անալիզը հաստատել է, որ ալ-Բաղդադին սպանվել է:




























