Նախկին վարչապետ եւ ԱԺ նախկին նախագահ Խոսրով Հարությունյանն  facebook-ի իր էջում գրել է

«Ով ճանաչում է Արա Բաբլոյանին, իսկ ես ճանաչում եմ 1992թ.-ից, երբ նա իմ գլխավորած Կառավարությունում առողջապահության նախարարն էր, ով շփվել է նրա հետ առողջապահության ոլորտում նախաձեռնած ինստիտուցիոնալ բարեփոխումների շուրջ քննարկումների և դրանց արդյունքների գործնական իրականացման ընթացքում կամ Ազգային Ժողովի նախագահի պաշտոնում աշխատելիս, ով ճանաչում է Բաբլոյանին թե՛ որպես բժիշկ (այդ մասնագիտության ամենախոր իմաստով), թե՛ որպես մտավոր և հոգևոր արժեքներ կրող մտավորական և թե՛ իր Երկրի քաղաքացի, առանց վարանելու կարող է պնդել, որ Բաբլոյանը և պաշտոնական լիազորությունների չարաշահումը ‹‹գենետիկորեն›› անհամատեղելի են:

Օրենքի և օրինականության հարցում չվստահել Բաբլոյանին հավասարազոր է ճշմարտության դեմ մեղանչելուն:

Տարօրինակն այն է, որ այս մտքի ճշմարտացիության մեջ համոզված են նաև այսօրյա իշխանության առաջին դեմքերը, բայց, ինչպես երևում է, քաղաքական հետաքրքրություններն ավելի գերադասելի են, քան ճշմարտությունը:

Հենց սա է մեր իրականության աբսուրդը»: