2 բրիտանացի է տուժել Ավստրալիայի Ուիթսանդի կղզում շնաձկան հարձակման հետեւանքով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Բրիտանացի 2 զբոսաշրջիկ, որոնց վրա հարձակվել է շնաձուկը, այսօր հայտնել են փրկարարներին, որ լողալու ժամանակ տեղի է ունեցել շնաձկան հարձակումը»,- հայտնել են փրկարարները: 

Շնաձուկը կծել է տղամարդկանցից մեկի ոտնաթաթը, մյուսը լուրջ վնասվածք է ստացել: Նրանց հիվանդանոց են տեղափոխել ուղղաթիռով: