Երեւանում, հոկտեմբերի 28-ին, ժամը 22:30-ի սահմաններում Գարեգին Նժդեհի փողոցի 3 հասցեի դիմաց բախվել են Երեւանի բնակիչներ, 33-ամյա Դիանա Ջ.-ի վարած Opel մակնիշի 35 TQ 135 համարանիշի, 51-ամյա Գեւորգ Ա.-ի վարած BMW մակնիշի 35 CR 899 համարանիշի, 65-ամյա Գարեգին Հ.-ի վարած Hyundai մակնիշի 16 59 Տ համարանիշի եւ 35-ամյա Յուրի Հ.-ի վարած Audi մակնիշի 36 OC 435 համարանիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով վարորդներից Գեւորգ Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդներից Գեւորգ Ա.-ն աշխատում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի բաժանմունքի վարիչ, իսկ Յուրի Հ.-ն՝ «Մեջիք Վեյ» ՍՊԸ տնօրեն եւ, ըստ տեղեկությունների՝ Յուրի Հ.-ի ավտոմեքենան եղել է կայանված:




























